30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ և ՌԴ դիրքորոշումները համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհի հարցում. Կոսաչև

Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ճանապարհով: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում աս աց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը: «Ռուսաստանը մեծ անհանգստությամբ հետևել է այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության կտրուկ աճին: Մենք իսկապես անհանգստացել ենք, և վստահ եմ, որ մենք այսօր կանդրադառնանք այդ հարցին ու ևս մեկ անգամ կվերահաստատենք մեր համոզմունքը, որ առկա բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն քաղաքական և ոչ երբեք ուժային և ռազմական մեթոդներով: Այդ հարցում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները միանշանակ համընկնում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոսաչևը:

Ռուս պատգամավորը հավելեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև հակամարտության այլ գոտիներում: Նրա խոսքով՝ սիրիական հակամարտությունը ևս ինչ-որ առումով առնչվում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետաքրքրություններին: «Վերջնական արդյունքում մենք բախվում ենք մեզ համար ընդհանուր մարտահրավերների, սպառնալիքների: Եվ մեր երկրների համագործակցությունը միջազգային ահաբեկչության և քաղաքական և կրոնական արմատականությանը հակազդելու առումով նույնպես քննարկման արդիական թեմա է»,- ասաց Կոնստանտին Կոսաչևը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ