Կադրային ջարդ ՊՆ-ում. Հայկական Ժամանակ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: Հարցին ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասաց, որ դա իր անձնական որոշումն է եղել եւ չի ցանկանում մեկնաբանել: Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշման համաձայն: Ի դեպ, սոցցանցերում բավական աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Օհանյանը խորհրդականի պաշտոնում նշանակել է ՁՈԻ-ում ծառայություն չանցած անձի:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ ՊՆ-ում դեռ շարունակվելու են կադրային փոփոխությունները: Հարցին Վիգեն Սարգսյանը կադրային ջա՞րդ է իրականացնում, աղբյուրը դրական պատասխան տվեց ասելով, պետք է սպասել փոփոխությունների:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՊՆ լրատվական վարչության պետ է նշանակվել Գեւորգ Ալթունյանը, իսկ վարչության նախկին ղեկավար Վարդան Ավետիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: