21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կովալը փնտրտուքների մեջ է. Հրապարակ

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ընտրությունները,  ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հուլիսին: Այն թափուր է ապրիլի 2-ից, երբ սպանվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը: 

“Հրապարակ”-ն է անդրադարձել թեմային եւ հիշեցնում է, որ այս գյուղը մարզի ամենամեծ համայնքն է եւ հատկապես վերջին ընտրությանը ՀՀԿ-ն ամեն  գնով ուզում էր յուրային անցկացնել, սակայն հաղթեց դաշնակցական ստաժավոր գյուղապետ Մուրադյանը: 

ՀՀԿ-ն, փաստորեն, նոր հնարավորություն է ստացել յուրայինին անցկացնելու, եւ այս ուղղությամբ, ըստ պռոշյանցիների, գործընթացը սկսվել է: Թերթի տեղեկություններով, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով մշտապես  լարված հարաբերությունների մեջ է եղել Մուրադյանի հետ, թեկնածուի փնտրտուքների մեջ է: Արդյո՞ք այդ փնտրտուքները պսակվել են հաջողությամբ, թերթի թղթակիցը փորձեց պարզել նրանից: Սակայն Կովալենկո Շահգալդյանը հայտարարեց, թե դեռ վաղ է այդ մասին խոսելը: 

Հոդվածը ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ