23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կացնահարված Թագուհին կորցրել է հույսը

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը այլևս չի հավատում արդարադատությանը։

«Ոնց հավատամ, ամբողջ ընտանիքս մորթած մարդուն էլ են արդարացնում, ոնց կարելի է: Ես շատ ծանր վիճակում եմ ու միայն երազում եմ երեխայիս մեծացնելու մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 37 ամյա Թագուհին, որը վախենում է, թե իրենից կհեռացնեն մեկ ամյա երեխային:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը հայտնել էր, որ հոգեբան Մարիամ Մեհրաբյանը փորձում է իր  նկատմամբ քրեական գործ հարուցել, պատճառաբանությամբ, թե վերջինս  իր գործողություններով նախկին ամուսնուն մղել է այդ քայլին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ