27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստծո խոսքի կարևորությունը սոցիալապես անապահովների համար /վիդեո/

«Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը հիմնադրվել է 25 տարի առաջ՝ 1991 թվականին՝ զուգահեռ ՀՀ Անկախությանը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության ծրագրի տնօրեն Արշավիր Գաբուճյանը, հավելելով, որ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը մաս է կազմում միացյալ Աստվածաշնչային ընկերությունների, որոնք գործում են աշխարհի 144 երկրներում:

Արշավիր Գաբուճյանի խոսքով՝ Ընկերության հիմնական առաքելությունը Աստծո խոսքը տարածելն է.« Այս առաքելության ճանապարհին ընկերությունը հիմնական երեք առաջադրանքներ է կատարում: Առաջին՝ Աստվածաշնչի թարգմանությունը, երկրորդ՝ Աստվածաշնչի հրատարակություն և երրորդ՝ Աստվածաշնչի տարածման գործնեությունը»:

Արշավիր Գաբուճյանը ընդգծեց, որ շատ կարևոր է սահմանամերձ համայնքների բնակչությաննը Աստվածաշնչին ծանոթացնելը:

« Չեմ վարանի ասաել, որ սոցիալապես անապահով, լքված մի զանգված ժողովրդի կողմից, բայց Աստվածաշնչային ընկերությունը առաջին իսկ օրից փորձեց տեր կանգնել այս ժողովրդին: Ես միշտ ասել եմ մեր ժողովրդին, որ եթե ստանանք հոգևոր լիցք ու աջակցություն՝ նյութականը անմիջապես մեր ժողովրդին կհասցվի»,-ասաց Արշավիր Գաբուճյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ