08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Այ մարդ, է նրանք էլ թող շատ տան»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ սահմանային վերջին լարվածության հետ կապված հակառակորդից այլ բան ակնկալել չի էլ կարելի:

«Բա թուրքից ի՞նչ եք սպասում»,- ասաց Սարոյանը: Խոսելով կառավարության կողմից ներկայացված 1000 դրամներ հատկացնելու աղմուկ հանած նախագծից,՝ Սարոյանը հորդորեց սպասել մինչ քննարկվի այդ նախագիծը խորհրդարանում: «Անպայման կխոսամ, կասեմ, սպասեք»,- ասաց նա:

Հարցին՝ գաղափարը ողջունո՞ւմ եք, Սարոյանը պատասխանեց. «Իհարկե, ինչն ազգային է, պետք է ողջունենք»: Մյուս հարցին՝բոլո՞րն արդյոք պետք է հազար դրամ վճարեն, Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, է նրանք էլ թող շատ տան, նրանք էլ, հլը թող քննարկենք, հետո կերևա»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ