07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի “հաճելի” անակնկալը. Ժամանակ

 Ըստ “Ժամանակ”-ի, Գագիկ Ծառուկյանը հերթական “հաճելի” անակնկալը մատուցեց բոլոր նրանց, որոնք փորձում են արդեն ամիսներ շարունակ համառորեն հասարակության ուղեղները լվանալ առ այն, որ Ծառուկյանն ու նրա գլխավորած ԲՀԿ-ն ընդդիմադիր են։

Ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը Մայիսի 28-ին Առաջին հանրապետության տոնի միջոցառումների ժամանակ Սարդարապատում կանգնած էր ամբիոնում, այն ամբիոնում, որտեղ բացառապես իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ էին։

Երեւի թե սա այն նոր ընդդիմադիր մշակույթն է, որը, որոշ մարդկանց կարծիքով, փորձում է ներդնել ԲՀԿ-ն քաղաքական դաշտում։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն ներմուծում է բարձրաստիճան ընդդիմության մշակույթ։ Այս ամենն, իհարկե, դառնում է  այլեւս զավեշտալի …

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ