05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վրաստանին մեկուսացրել են փշալարերով

Վրաստանի ԱԳՆ-ը խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից “օկուպացված տարածքում”` Հարավայի Օսիայի հետ սահմանին  փշալարեր անցկացնելու կապակցությամբ, տեղեկացնում է “BBCRussian.com”-ը: Նախարարությունը նշում է, որ Ռուսաստանի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաեւ 2008-ի օգոստոսի 12-ին հրադադարի համաձայնեցման խախտում:

Հայտարարության համաձայն` այդ գործողությունները հակասում են տեղի բնակչության` ազատ տեղաշարժվելու իրավունքին: Ավելի վաղ վրացական հեռուստատեսությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ փշալարեր տեղադրելով` այսպես կոչված սահմանը ռուսական սահմանապահների կողմից “տեղաշարժվում” է դեպի Վրաստանի հսկողության տակ գտնվող տարածքը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ