27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է թուղթուգիրը

Այսօր էլ շատ մարդիկ հեթանոսների նման դիմում են կախարդանք­ների ինչ-որ բանի հասնելու համար: Այդ կախարդանքներից մեկը թուղթուգիրն է, որին վերաբերող զրույցները բոլորս էլ լսել ենք: Կան թուղթուգիր անողներ, կան նաև թուղթուգիր քանդողներ, որոնք իբր վերացնում են այդ կախարդանքի չար ազդեցությունը: Ոմանց համար սա պարզա­պես փող աշխատելու միջոց է: Սակայն ոմանք էլ իրոք գործում են չարի զորությամբ:

Սատանան նախկինում մեծ իշխանություն ուներ աշխարհում, սա­կայն Քրիստոսի փրկագործությունից հետո սատանայի իշխանությունը շատ խիստ սահմանափակվեց: Աստվածաշունչն ասում է, որ սատանան կապվեց և նետվեց անդունդը խորհրդանշական հազար տարով (Հայտն. /0.2): Սատանան ազատ է արձակվելու միայն աշխարհի վախճանին Նեռի իշխանության ժամանակ (Հայտն. 20.7):

Եվ իրոք, աշխարհի այսօրվա վի­ճակն էլ ցույց է տալիս սատանայի իշխանության սահմանափակությունը: Ոմանք գուցե այս պահին ծիծաղելի համարեն ասվածը, նկատի ունենալով աշխարհում մոլեգնող պատերազմները, անարդարությունները, սա­կայն հիմա աշխարհն ամենևին էլ այն չէ, ինչ նախկինում էր: Քրիստո­նեությունը շատ մեծ բան տվեց աշխարհին, աշխարհը կանգնեց բարոյա­կան այլ մակարդակի վրա: Նախկինում սատանան մեծ իշխանություն ունենա|ով՝ ողջ աշխարհում տարածել էր կռապաշտությունը:

Կուռքերի համար մարդկային զոհաբերություններ էին արվում, խելացնոր ծնողները զոհաբերում էին իրենց երեխաներին, սեռական այլանդակությունը դիտվում էր որպես սովորական երևույթ, մարդիկ անզուսպ էին իրենց կրքերի և մոլությունների մեջ: Նույնիսկ հրեաները մոլորվեցին և սկսեցին անգամ երեխաների զոհաբերություններ անել, որի համար Աստված նրանց դատապարտում է մարգարեության մեջ (Եզեկ. 16.20-21, 36, 20.31, 23.37, 39):

Քանի որ այժմ սատանայի իշխանությունը շատ սահմանափակ է, ապա վերացե| են նաև կռապաշտությունը, մեծահասակ մարդկանց կամ երեխաների զոհաբերությունները, անբարոյականությունը, սեռական այլանդակությունը դատապարտվում են բոլորի կողմից, և նույնիսկ այդպիսի լկտիություն անող մարդիկ հստակ գիտեն, որ անօրինական և մարդկային հա­սարակության կողմից անընդունելի բան են անում: ճիշտ է, դժբախտա­բար, մնացել են պատերազմներն ա անարդարությունները: Այժմ քանի որ սատանան կապված է, իշխանություն չունի որևէ քրիստոնյայի վրա, ովքեր թե իրենց կյանքով ու գործերով, թե իրենց սրտերով հեռո են ճշմարտությունից:

Հետեւաբար, սնահավատ մարդկանց մեջ խուճապ առաջացնող թուղթուգիրը քրիստոնյայի համար ճշմարիտ հավատքի դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Եկեղեցու կողմից ընդունելի չեն նաև այսպես կոչված թուղթուգիր քանդողները, որովհետև սատանան կարող է որոշ ժամանակ քնած ձևանալ շատ ավելի մեծ որս հափշտակելու համար: Պետք է պար­զապես հոգևորականին խնդրել տնօրհնեք կատարել, անձնապես եկեղե­ցի հաճախել և քահանայի աղոթքը խնդրել: Բոլորս էլ պետք է իմանանք, որ մարդու մեջ առողջ հոգեվիճակ ձևավորում է միայն ճշմարիտ աստվածպաշտությունը:

Ադամ քահանա Մակարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ