Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը չարժեն այդ զորակցության 1000 դրամը. Տեր Վահրամ
«Որպես անձ ես կարծում եմ, որ սա կարևոր քայլ է: Մենք տարբեր տեսակի հարկեր ենք վճարում, կարծում եմ սա էլ կարող է յուրաքանչյուրիս կամավոր և անհրաժեշտ ներդրումը լինե: Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը, մեր ընտանիքների խաղաղ քունը և Հայրենիքի անդորրը չարժեն այդ զորակցության 1000 դրամը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Մեր դիտարկմանը, թե ավելի նպատակահարմար չէր լինի , որ կամավոր տրամադրվեին այդ գումարները և օրենքից հանվեր պարտադիր բառը Տեր Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքեց. «Մանրամասները քննարկելի են, բայց որպես երևույթ այն կարևոր է և անհրաժեշտ»:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նաև ընդգծեց, որ արտահայտում է իր անձնական կարծիքը: