Հայաստանում ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում.սոցիոլոգ
« Հայաստանում ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում»,-այսօր՝ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Կեսը մի բան մի կերպ ծամում է քնելուց առաջ: 30%- ը բավարարում է հիմնական պահանջները, 20 %-ն ունի եկամուտներ, իրեն ոչ մի բանում չի սահմանափակում, սա մեր ընտանեկան կարողությունների կառուցվածքն է այսօրվա Հայաստանում»,- նշեց Ադիբեկյանը:
Սոցիոլոգի փոխանցմամբ՝ ամենաբարեկեցիկ կյանքը վայելում են Սյունիքում, որովհետեւ կա առաջնային աշխատատեղ:
Ադիբեկյանը ընդգծում է, որ Հայաստանում բնակչության 2/3-րդը ռեալ աղքատության շրջանում է: