24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չի կարող Մինյոնը գա ու ինքնակամ որոշումներ ընդունի

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ օրեր առաջ Բաքվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի արած հայտարարությունները ոչ մի առանձնահատուկ դերակատարություն չունեն Հայաստանի կամ ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման համար: Վերջիններիս համար նորություն է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած այն հայտարարությունը, որ Ադրբեջանի ու ՀՀ-ի նախագահները պետք է անմիջական հանդիպում ունենան:

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ի ներսում արդեն որոշվել է, որ երեք պետություններ են զբաղվում միայն Ղարաբաղի հարցով և հակառակը չի կարող լինել: ՛՛Չի կարող Մինյոնը գա ու ինքնակամ որոշումներ ընդունի, դա կնշանակի, որ մեծ տերություններն իրավազուրկ ու ձայնազուրկ են: Այսինքն՝ կարող եմ ասել, որ դրանք անհիմն հայտարարություններ են, հիմնավորը երեք համանախագահների հայտարարությունն է, որ նախագահների ուղիղ բանակցությունները կվերսկսվեն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: Վերջինս նկատեց, որ համանախագահներն այդ հանդիպումը ցանկանում են կազմակերպել զուտ ձևաչափը պահպանելու համար, որպեսզի իրենց դերը չկորցնեն տարածաշրջանում:

Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ՀԱՊԿ-ի հետ համագործակցել որպես իավահավասարազորներ: ՛՛Դա լիովին վերաբերվել է նաև Ղարաբաղի հարցի ապագային: Եթե նրանք լեզու չեն գտնում, ինձ համար դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ավարտական ամսաթիվը չկա, մի հիսուն տարով հաշվեք, որ հետաձգվել է:

Մինչև ՆԱՏՕ-ականները չճանաչեն, որ այս տարածաշրջանում պարտված են, այդ իրավիճակը կշարունակվի, ինչքան ուզեն մեծ տերությունները: 

Հիշեցնենք, որ Մինյոնը հայտարարել էր.

՛՛Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի ենթակոմիտեն այլևս չի գործում: Մենք մտածում ենք այն փոխարինելու նոր ուղղության մասին՛՛: 

Ժան-Կլոդ Մինյոնն ասել է, որ ինքն անձնապես փորձում է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: ՛՛Ես փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի նիստերի ընթացքում և այլ հանդիպումներին համախմբեմ ԵԽԽՎ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններին` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լուրջ քննարկումներ անցկացնելու համար: Բացի դրանից, ես միշտ կապի մեջ եմ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ, ումից պրոցեսի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ եմ ստանում: Մենք կարծում ենք, որ 2013-ը կարող է բացառիկ տարի լինել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հերթականությամբ նախագահելու են Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ