17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լալան 7 տարեկան աղջկա հետ սարսափելի իրավիճակում է. ամուսինը մեղադրվում է «Սարի թաղի» գործով/վիդեո/

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում հուլիսի 19-ին Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները

Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում քրեական  գործում  որպես  մեղադրյալ  անցնող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնացյանը, նշեց, որ իր ամուսնուն այժմ անօրինական են պահում կալանավայրում. «Նրա կալանքը վաղուց պետք է երկարաձգեին, բայց դատական նիստերը չեն կայանում, մեղադրանքը հաստատելու փաստեր էլ չկան, ոստիկանների ցուցմունքների վրա են միայն հենվում»։

Լալա Բերնացյանի խոսքով իր ամուսինը տան միակ կերակրողն է եղել ու հիմա ինք ու դուստրը հայտնվել են սարսափելի դրության մեջ:

«Տղաս մահացած է ու 7 տարեկան աղջկաս հետ ապրում եմ մի հատ բլբլված տան մեձ: Անգամ վառարան չունեմ: Ինչ ձևով ենք գոյատևում, դա միայն Աստված գիտի»,-ընդգծեց Լալա Բերնացյանը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին վարչապետից հանձնարարել արդարադատության նախարարին՝ հետևել գործի ընթացքին։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ