27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ

«ԱՍՏՎԱԾ ԱՅՆՊԵՍ ՉԻ ՆԿԱՏՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԿԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՄԱՐԴԻԿ ԵՐԵՍԻՆ ԵՆ ՆԱՅՈՒՄ, ԻՍԿ ԱՍՏՎԱԾ՝ ՍՐՏԻՆ» (Ա․ ԹԱԳ․16:7)

«ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ԴՈՒ ԲԱՐԻ ՈՒ ՄԵԾԱՀՈԳԻ ԵՍ։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԳԹԱ ԵՎ ՓՐԿԻՐ ԽԵՂՃ ՄԱՅՐԻԿԻՍ»,- ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ, ՊԱՏԻՆ ՍԵՂՄՎԱԾ, ԱՐՑՈՒՆՔՆ ԱՉՔԵՐԻՆ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՏՂԱ»։

«ՀՐԵՇՏԱԿՆ ԱՍԱՑ․ «ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ԱՂՈԹՔՆԵՐՆ ԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԼՍԵԼԻ»։

ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻ ԵՔ ԳՆՈՒՄ, ԱՍՏԾՈՒ ՏՈՒՆԸ ԱՂՈԹԵԼՈՒ, ՁԵՐ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳՍԵՐԸ, ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂԵՔ ԴՐՍՈՒՄ, ԻՍԿ ՆԵՐՍՈՒՄ՝ ՀՈԳՈՎ ՍՐՏՈՎ ԱՂՈԹԵՑԵՔ, ԽՆԴՐԵԼՈՎ ՏԻՐՈՋԻՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՏՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԵՎ։

Շատ վաղուց ապրում էր մի ծեր սուրբ, ով շատ էր աղոթում և վշտանում մարդկանց մեղքերի համար: Նա կասկածում էր, թե ինչպես է լինում, որ մարդիկ գնում են եկեղեցի, աղոթում և հակառակ դրան, շարունակում են մեղք գործել:

– Տեր Աստված, միթե Դու չես լսում մեր աղոթքները: Մարդիկ մշտապես աղոթում են խաղաղության և հանգստության համար, սակայն դա նրանց չի հաջողվում: Մի՞թե զուր են նրանց աղոթքները, – մտածում էր նա:

Մի օր այդ մտքերով տարված՝ նա քնում է և երազ տեսնում: Մի լուսավոր հրեշտակ նրան վերցնում է իր թևերին և բարձրացնում երկինք: Ինչքան նրանք ավելի վեր էին բարձրանում, այնքան ավելի ցածր էին լսվում երկրից եկող ձայները: Շուտով մարդկանց ձայներն այլևս չէին լսվում, երբեմն-երբեմն լսվում էին միայն հեռվից եկող ներդաշնակ մեղմ հնչյուններ:

– Այդ ի՞նչ ձայներ են, – հարցնում է ծերունին:

Դրանք աղոթքներ են, այստեղ միայն աղոթքներն են լսվում, – պատասխանում է հրեշտակը:

Բայց ինչո՞ւ են դրանք այդքան թույլ հնչում, ինչո՞ւ են այդքան քիչ ձայներ լսվում: Չէ՞ որ հիմա ամբողջ ժողովուրդն աղոթում է:

Հրեշտակը նայում է ծերունուն. նրա հայացքը շատ տխուր էր:

– Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչո՞ւ: Դե, տես:

Ներքևում երևում էր մի մեծ եկեղեցի: Հրաշքով եկեղեցու կամարները բացվում են և ծերունին կարողանում էր տեսնել, թե ի՞նչ էր տեղի ունենում ներսում: Եկեղեցին մարդաշատ էր, արարողության ընթացքում երգում էր մեծ երգչախումբը, հոգևորականը կրում էր Սուրբ Պատարագի իր հագուստը: Չնայած ընթացող արարողությանը, ոչ մի ձայն չէր լսվում: Երևում էր, որ հոգևորականն ինչ-որ բան էր ընթերցում՝ շարժելով շրթունքները, բայց բառեր չէին լսվում, ապա սարկավագն է սկսում երգել, սակայն կրկին ոչ մի ձայն չէր լսվում: Երգչախումբը նույնպես միանում է սարկավագին, սակայն՝ ոչ մի ձայն: Բոլորի շրթունքները շարժվում էին, սակայն երգեցողություն չէր լսվում: Եկեղեցում լռություն էր տիրում:

– Ի՞նչ է կատարվում, – զարմացած հարցնում է ծերունին:

Իջնենք և ինքդ կհասկանաս, – պատասխանում է հրեշտակը:

Հրեշտակն ու ծերունին իջնում են եկեղեցի՝ բոլորից անտեսանելի մնալով: Առջևում կանգնած շքեղ հագնված մի կին ջերմեռանդորեն աղոթում էր: Հրեշտակը մոտենում է և ձեռքով դիպչում նրան և ծերունին տեսնում է կնոջ սիրտն ու կարդում նրա մտքերը. «Փոստատան աշխատակցուհին նոր գլխարկ է կրում: Ամուսինը հարբեցող է, երեխաները՝ քրջոտ թափառաշրջիկներ, իսկ նա զուգվել-զարդարվել է, իրեն է ցուցադրում», – մտածում էր նա:

Կնոջ կողքին կանգնած էր մի վաճառական և մտախոհ նայում էր սրբապատկերին: Հրեշտակը դիպչում է նրան և ծերունին կարդում է նրա մտքերը. «Գործերս վատ են, ապրանքի գինն ընկավ, ես կորցրեցի հազարներ, գուցեև ավելին…»

Քիչ այն կողմ կանգնած էր մի երիտասարդ: Նա գրեթե չէր աղոթում, այլ անդադար նայում էր ձախ կողմում կանգնած կանանց: Հրեշտակը դիպչում է նրան, և ծերունին կարդում է նրա մտքերը. «Ինչ գեղեցիկ է Անետը: Գրավիչ է թե դեմքը, թե քայլվածքը, նաև աշխատասեր է: Երանի թե այդպիսի կին ունենայի… Տեսնես կամուսնանա՞ ինձ հետ»:

Հրեշտակը շատերին է դիպչում և բոլորն էլ նմանատիպ սին ու դատարկ, կենցաղային, առօրյա մտքերով էին տարված: Գտնվելով Աստծու Տանը՝ նրանք Տիրոջ մասին չէին մտածում, այլ միայն ձևացնում էին, թե աղոթում են:

Հիմա հասկանո՞ւմ ես. նման աղոթքները մեզ չեն հասնում: Դրա համար էլ թվում է, թե նրանք համր են, փորձում են խոսել, բայց ձայն դուրս չի գալիս, – բացատրեց հրեշտակը:

Այդ պահին հստակ լսվեց մանկական մի ձայն. «Տեր Աստված, Դու բարի ու մեծահոգի ես: Խնդրում եմ, գթա և փրկիր խեղճ մայրիկիս», – եկեղեցու անկյունում, պատին սեղմված, արցունքն աչքերին աղոթում էր մի փոքրիկ տղա:

Հրեշտակը դիպչում է նրան և ծերունին տեսավ նրա վշտահար ու սիրառատ սիրտը:

Ահա այսպիսի աղոթքներն են մեզ համար լսելի, – ասում է հրեշտակը:

«Ես՝ Տերս, քննում եմ սրտերը ու փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»: (Եր. 17.10):

«Տերը քննում է արդարին և ամբարիշտին, ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր»: (Սղմ. 10.6):

Վերցված է Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

Հեղինակ՝ Մաքսիմ Մակարով
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ