Գործող համայնքի ղեկավարները վերընտրվել են
Մայիսի 26-ին Հայաստանի մի քանի համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի համայնքի ղեկավար է վերընտրվել ԲՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը: Նախնական տվյալներով, նրա օգտին քվեարկել է 3780 մարդ, իսկ մրցակցի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդատու, անկուսակցական Շուշանիկ Նազարյանի օգտին 370մարդ:
Շիրակի մարզի Ախուրիկի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը: Նրան քվեարկել է 312, իսկ մյուս թեկնածուի՝ անկուսակցական Սարգիս Սարգսյանի օգտին 176 ընտրող, 13 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում եւս վերընտրվել է համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: Նրա վստահել է 296 ընտրող:
Համայնքի ղեկավարի ընտրությունն էր նաեւ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում: Փորձեցինք տեղեկություններ ստանալ, սակայն թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հեռախոսին պատասխանող չկար: