29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքական ակումբի երկրպագուները մարզադաշտ են գնում «Զարթնիր, լաո» երգի նմանակումով /վիդեո/

«Youtube»-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուները պատրաստվում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տեղի ունենալիք հանդիպմանը: Նրանք մարզադաշտ են ուղևորվում՝ կատարելով ակումբի հիմներից մեկը, որի երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից:

Թուրքերենում հնչում են «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, թշնամին կպարտվի»արտահայտությունները:

Հիշեցնենք, որ 2011 թվականին այս թեման հայտնվել էր հայկական և թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում: Աղմուկից հետո թուրքերեն բառերի հեղինակ Հաքան Յավուզը նշելով, թե իրենք չգիտեին, որ երգը հայերին է պատկանում, ասել է. «Եթե իմանայինք, որ այն հայկական է, չէինք երգի: Այսուհետև այն չենք երգի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ