Ծառեր են կոտրվել. քաղաքը հասանքազրկված է /ֆոտո/
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքը երեկվանից հոսանքազրկված է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի բնակիչ Սիլվա Ավագյանը տեղեկացրեց, որ բնակիչները անհանգիստ են և տեղյակ չեն, թե երբ կունենան էլեկտրականություն:
«Ահավոր վիճակ է, սառնարանում ահագին բան կար , որ պետք է նույն ջերմաստիճանի տակ պահեինք, հիմա արդեն հալվում են, մեր քրտինքը միշտ ջուրն է ընկնում: Էս եղանակն էլ մի կողմից: Ամբողջ գիշեր տեղացած ձյունը ծառեր է կոտրել ու ահագին վնասներ կան»,-տեղեկացրեց Ավագյանը: