25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ տուն քանդվելա, ես էլ ապրելու հնար չունեմ … վարչապետի դեղը դարման չի

“ Բալա ջան, ինձ ոչ իրանց վարկ սառացնելնա պետք, ոչ էլ հարկից ազատելը: Ես բանկին պարտք չունեմ, որ սառըցնեն: Հողի հարկն էլ կտամ մենակ իմ  ծառներս հետ բերեն”,- Հովհաննես Սիմոնյանի վերքին դարման չէ`  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը, թե Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիները կազատվեն հողի և ջրի հարկից, նաև դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։ 

Շենավանցի 56 ամյա Հովհաննես Սիմոնյանի “ապրուստի միակ միջոցը մինչեւ էս փորձանքը իր ծառներն են եղել … Էկեք նկարեք քանի տարի պտի ծառներիս տիրություն անեմ, որ նորից բերք տան, իմ տուն քանդվելա ես էլ ապրելու հնար չունեմ”,-Henaran.am-ի հետ կիսվեց Հովհաննես Սիմոնյանը:

Հովհաննես Սիմոնյանին պետք չեն նաև տրամադրվող սածիլները.” Իմը  ծառներա` ծիրան, խաղող, կեռաս`մենակ ծառա: Հո ծառներս չեմ հանելու տակը պամիդորի շիթիլ դնեմ: Իրանց լավությունը թող իրանց պահեն: Մեկա գյուղացոց հավաքելու եմ, գալու ենք Էրեվան: Իմ բողոքն ուրիշա, ես ուրիշ հող չունեմ, ուրիշ գործ էլ չեմ ճարում”:

Հովհաննես Սիմոնյանի կինը` Ռոզա Սիմոնյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ բողոքի ակցիայի օրը` մայիսի 21-ին, երբ գյուղացիներով փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը ինչ-որ մարդիկ ամուսնուն տարել են.

” Վախցրել են, որ քաղաքական հայտարարություններ չանի, ինքը բան չի պատմում, բայց գյուղացիք ինձ ասել են: Գյուղապետ Արթուրը` մեր ծոցի բալենա, գնացել բերելա Հովիկին”:

Հովհաննես Սիմոնյանը 4 երեխա ունի, 8 թոռ.” Գյուղում աշխատանք բան չկա, երեխեքը ընտանիքներն առել գնացել Երևան վարձով են ապրում: Համա վարձ էլ չեն կարում տան: Մեր ծառի պտուղը ծախում`  իրանց էինք օգնում: Հիմի սաղով կորանք”:

Հովհաննեսը դեռ երկմտում է` գնալ Երևան բողոքելու, թե Երևանից մարդ կանչել իրենց դարդը լսելու.” Ախր գալն էլ ծախսի հետա կապված` էս նեղ մաջալին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ