15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղացիները շտապում են հավաքել վերջին բերքը

Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ինչպես նաև մերկասառույց:

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ, որը, բնականաբար,  կարող է վնասել դաշտերում և այգիներում դեռևս առկա բերքը:

Henaran.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն ասաց՝ իրենց համայնքում գյուղացիները մինչև ցրտահարությունը բերքը հավաքել են դաշտերից և, այսպես ասած, արդեն պատրաստ են ցրտահարությանը:

«Մեր համայնքում գյուղացիները գրեթե ամբողջովին հավաքել են բերքը: Նշեմ, որ այս պահին իրացման հետ կապված՝ խնդիրներ չունեն մեր համայնքի բնակիչները», – ընդգծեց Զարզանդ Գրիգորյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ