21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատմական Սեբաստիայում հայտնաբերված հայկական գերեզմանատունը վերակառուցվել է

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը վերակառուցվել է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ տարածք այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից:

Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ վերականգնողական աշխատանքներ են կատարվել:

Հոկտեմբերի 29-ին քահանայի հանդիսապետությամբ տեղի կունենա գերեզմանատան բացման արարողությունը:

Նախատեսված է, որ  շուրջ 40 հոգուց բաղկացած տեղաբնակ հայերի մի խումբ հոկտեմբերի 28-ին կմեկնի Զառա՝ մասնակցելու նշյալ արարողությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ