Քիմ Քարդաշյանը հարձակումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ /ֆոտո/
Գրեթե մեկ ամիս է՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շատ համեստ կենսակերպ է վարում։ Նա բարդ հոգեբանական իրավիճակում է այն բանից հետո, երբ Փարիզում հանցագործները ներխուժել էին նրա հյուրանոցահամար ու թալանել Քիմին։
Այժմ, հարձակումից հետո առաջին անգամ Քիմը ներկայացել է հանրությանը, սակայն նրա տեսքը մտահոգել է երկրպագուներին։ Քիմը նիհարած է, ընկճված ու առանց դիմահարդարման։ Քիմը ոտաբոբիկ է, սպիտակ սաբոներով։
Հետաքրքրական է, որ այս անգամ Քիմին թիկնապահներ չեն ուղեկցել, Քիմը մտերիմ ընկերներից մեկի հետ պաղպաղակ է գնել, ու հետ վերադարձել տուն։