26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերադառնան, որ ի՞նչ անեն

Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների եւ մամուլում  շրջանառվող հրապարակումների՝ իշխանություններից նեղացածները՝ պաշտոններից զրկվածները պատրաստվում են միավորվել ու նոր ուժ կազմել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը այս լուրերի ճշմարտացիությունը հավանական է համարում:

«Նեղացածներ, իհարկե,  կան: Միանշանակ կան այնպիսիք, ովքեր ուզում են միշտ իշխանության մեջ լինել:  Նրանք սովոր են ռեսուրսներ ու ֆոնդեր տնօրինել, վճիռներ կայացնել: Հիմա էլ դժգոհ են, որ վատ աշխատելու, երկիրը կործանման տանելու համար աշխատանքից հեռացվել են: Այդպիսի մարդիկ ցածր, կենցաղային մակարդակի մտածողություն ունեն: Ուզում են վերադառնալ, վրեժ լուծել: Նրանք ռևանշիստներ են», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը՝ ընդգծելով՝
հնարավոր է, որ այդ ռևանշիստները մոբիլիզացվեն նախկին նախագահների կողմից:

Մեր հարցին` «ռևանշիստներն» ումի՞ց են ուզում վրեժ լուծել, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իրենց իշխանությունից հեռացնողներից, հասարակությունից, ինձնից,  Ձեզնից…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ