10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Պալատական հեղաշրջման համար բոլոր պայմանները ստեղծված կլինեն. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի թիմում էյֆորիկ տրամադրություն է տիրում։ Պատճառը ոչ այնքան այն է, որ նրա մերձավոր շրջապատը վերադառնում է իշխանության` զբաղեցնելով կարեւոր պաշտոններ, որքան այն, որ գործող իշխանությունից  «աբիժնիկների» մեծ բանակ է ձեւավորվում:

«Աբիժնիկները», իհարկե, ձգտում են դեռ ոչինչ ցույց չտալ, անգամ հայտարարում են, թե «ով նեղանա թող զույգ աչքով կուրանա», մասնակցում են իշխանական միջոցառումներին, բայց տակից սերտորեն շփվում են երկրորդ նախագահի եւ նրա թիմի հետ: Շփումների պատասխանատուն հատկապես Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն Է։

«Աբիժնիկները» հավատարմության երդումներ են տալիս երկրորդ նախագահին, բամբասում երրորդից, համեմատություններ անում ի վնաս վերջինի եւ խոստանում ապահովել նախկինի շռնդալից վերադարձը:  Քոչարյանի թիմում զվարճանում են այս ամենի եւ հատկապես գործող իշխանության ապաշնորհության վրա, որն ամեն ինչ անում է, որ նախկին նախագահի խաղաղ վերադարձն ապահովի:

Եվս մի քանի հզոր «աբիժնիկ», որն այս պարագայում կապահովի նոր կառավարությունը, եւ պալատական հեղաշրջման համար բոլոր պայմաններն ստեղծված կլինեն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ