06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահվան ելքով սեքս` շնաճանճերի հետ

35-ամյա շվեդը մահացել է` փորձելով սեքսով զբաղվել շնաճանճերի բնի հետ: Ինչպես գրում են շվեդական լրատվամիջոցները, ավելի ուշ շվեդի մարմնի վրա ավելի քան 150 խայթոց են հայտնաբերել, որոնց մեկ երրորդը նրա սեռական օրգանների վրա է եղել: 

Տղամարդուն գտել է նրա հարեւանը, ով նշել է, որ նրան ճանաչել հնարավոր է եղել միայն պարանոցի դաջվածքից: Երբ տղամարդուն գտել են, նա դեռեւս ողջ է եղել, սակայն մեկ ժամ անց մահացել է: 

Ոստիկանները ենթադրել են, որ նա որոշել է բնի հետ սեքսով զբաղվել, քանի որ ըստ նախնական փորձաքննության` բնի վրա հայտնաբերվել են տուժածի մատնահետքերը, իսկ մի քանի սատկած շնաճանճերի վրա` նրա սերմնահեղուկը:

Բժիշկներից մեկը նշել է, որ դժվար է պատկերացնել այն ցավը, որ զգացել է տղամարդը, քանի որ հայտնի է, որ շնաճանճերի խայթոցը շատ ավելի ուժեղ է, քան մեղուներինը: Շնաճանճերը նաեւ մի քանի անգամ են խայթում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ