15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուռճացված ծախսեր չկան. նախարարը հակադարձում է ՀՅԴ-ին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր բարձրաձայնեց գյուղատնտեսության ոլորտում ուռճացված թվերի մասին՝ ընդգծելով, որ այս Կառավարության ծրագրում ուռճացված թվեր չկան: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում. «Տեսեք՝ անցյալ տարի որքան մթերում էր, այս տարի՝ որքան և կտեսնեք, որ ակնհայտ ուռճացված թվեր են եղել անցյալ տարի, մոտ երեք անգամ պակաս թվեր են այս տարի: Մենք հասել ենք մի սահմանի, որտեղ օբյեկտիվ, իրական պատկերը բացենք, դնենք մեր առջև և լուծումներ տանք: Այս կառավարության ծրագիրը մենք գնահատում ենք հենց այդպիսին»,-ասաց նա:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից լրագրողները փորձեցին պատգամավորի բարձրացրած հարցի մասին իր մեկնաբանությունը ստանալ, ինչին նախարարն ասաց՝գյուղատնտեսություն այն ոլորտը չէ, որ կարողանաս հստակ ասել՝ արդյոք ծախսերն ուռճացվա՞ծ են, թե՝ ոչ: Նախարարի խոսքով՝ խաղողագործության հետ կապված մթերումն ավարտվել է, ու այն անցյալ տարվա համեմատ 50 տոկոս պակաս է եղել: «Սակայն եղել է կարկտահարություն, ցրտահարություն, իսկ նախորդ տարի եղել են բնակլիմայական շատ լավ պայմաններ»,- ասաց նա: Նախարարն ասաց՝ ոլորտն ուսումնասիրել է և ուռճացված ծախսեր չի տեսել, «բայց նախընտրում է առաջ, ոչ թե հետ նայել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ