686 թեկնածու Իրանի նախագահի աթոռի համար. կանանց արգելում են
Իրանի սահմանադրական մարմնի որոշման համաձայն` կանայք չեն կարող առաջադրել իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան հունիսի 14-ին, հաղորդում է “BBC”-ն:
Իրանի սահմանադրության Պահապանների խորհրդի անդամ Մոհամադ Յազդին հայտնել է, որ ըստ օրենքի կանայք չեն կարող հավակնել նախագահի պաշտոնին: Նշենք, որ 30 կին գրանցվել է որպես նախագահի թեկնածու, սակայն թեկնածուների վերջնական ցուցակը հաստատում է սահմանադրության Պահապանների խորհուրդը:
Մասնագետների կարծիքով` Իրանի սահմանադրության մեջ ճշգրիտ չի նշվում` կարող են կանայք առաջադրել իրենց թեկնածությունը, թե` ոչ:
Իրանի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել 686 մարդ: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրել իր թենածությունը, քանի որ նրա լիազորություններրի ժամկետն ավարտվում է հունիսին: