25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է

ՀՀ  Ազգային  անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին  ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար  նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու և հարկային օրենսդրության խախտումներին  սահմանված կարգով չարձագանքելու դիմաց, նրանցից որպես կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ:

Նշված փաստերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով ( ՀՀ քրեական օրենսգրքի  311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ