02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորածնի արյան մեջ ալկոհոլի մահացու չափաքանակ է հայտնաբերվել

Լեհաստանում նորածին երեխայի արյան մեջ բժիշկները 4.5 պրոմիլ ալկոհոլ են հայտնաբերել: Ընդ որում, չափահաս մարդու համար մահացու չափաքանակը 5-6 պրոմիլն է: Երիտասարդ հղի կինը ուշագնաց է եղել խանութում: Տեղի հիվանդանոցում բժիշկները պարզել են, որ նա հարբած է, հաղորդում է “Առաջին ալիքը”:

Դա սպառնալիք է եղել եւ իր, եւ երեխայի կյանքի համար, այդ պատճառով էլ բժիշկները որոշել են կեսարյան հատում անել: Երեխան ծնվել է ժամկետից 2 շաբաթ շուտ: Բժիշկները նշել են, որ ներկայումս երեխան ինքնուրույն շնչում է, վիճակը կայուն է, սակայն օրգանիզմում ալկոհոլի մեծ քանակության պատճառով հնարավոր է վնասվի ուղեղը կամ ներքին օրգանները:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գործի առնչությամբ: Եթե դատական փորձագետները եզրակացության գան, որ 24-ամյա կինը վտանգի է ենթարկել երեխայի կյանքը եւ առղոջությունը, ապա նրան մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում: 

Մասնագետները նշում են, որ վիճակագրական տվյալներով` արյան մեջ ալկոհոլի 4-5 պրոմիլ քանակությունը հավասարազոր է ալկոհոլի բարձր քանակությամբ 0.7-1 լիտր սպիրտային խմիչք օգտագործելուն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ