Վարդենիսցիները փակել էին Քարվաճառ տանող ճանապարհը
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին մ ի քանի ժամ շարունակ վարդենիսցիները փակել են Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը։
Այս մասցին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է , որ վարդենիսցիները բողոքում են կարտոֆիլի մթերման գնից:
Վարդենիսցիները ԱԺ պատգամավորին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը կարտոֆիլի համար գոնե պետք է սահմանի 55-60 գնման գին, որպեսզի իրենք նվազագույն շահույթ ունենան։
Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում զրուցել է Գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ։ Վերջինս խոստացել է, որ այս շաբաթ կայցելի Գեղարքունիք և հարցը կքննարկի թե վարդենիսցիների, թե Պաշտպանության նախարարության հետ։
Պատգամավորը խոստացել է հարցը բարձրացնել նաև ԱԺ-ում։
Վարդենիսցիներն արդեն բացում են Քարվաճառ տանող ճանապարհը։