24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

5 քաղցրավենիք, որ օգտակար են կազմվածքի համար

Թե ինչպիսի քաղցրեղեններն են հաճույք պատճառում և չեն ավելացնում ավելորդ սանտիմետրեր, կարդացեք ստորև.

1.Մեղր
Այն որ մեղրը օգտակար է գաղտնիք չէ: Ըստ կալորիականության, այն նույնպիսին է ինչպես շաքարավազը (մեկ թեյի գդալ մեղրում կա 35 կկալ, իսկ շաքարավազի դեպքում` 30 կկալ): Սակաայն, ի տարբերություն շարքավազի, մեղրը նաև պարունակում է մոտ 70 օգտակար նյութեր, որոնց թվում B2, PP, C, B6 վիտամիներ, պանտոտենային թթուներ, H, K և E վիտամին, կալցիում, նատրիում, մագնիում, երկաթ, յոդ: Իսկ մեղրում պարւոնակվող ֆերմենտները բարձրացնում են ախորժակը: Մեղրը նաև թիվ մեկ դեղն է մրսածության դեպքում:

Ըստ բժիշկների` օրական օգտակար է ուտել մինչև 2 գդալ մեղր: Դա նաև գիրանալու վտանգներ չի ստեղծի:

2. Չորացրած մրգեր

Մեղրը նաև ուժեղ ալերգեն է, այդ պատճառով որոշ մարդկանց այն հակացուցված է: Այս դեպքում կօգնեն չորացրած մրգերը, օրինակ, չամիչը, չորացված ծիրանը կամ սև սալորը և այլն: Դրանք նույնպես պարունակում են միներալներ` կալցիում, մագնիում, նատրիում, երկաթ և այդ պատճառով օգտակար են սրտի համար: Բացի այդ չորացված մրգերը հեշտորեն անցկացնում են քաղցը: Օրական 30 գրամ չորացրած միրգը և քաղցրավենիք է, և օգտակար:

3․ Մարմելադ

Բառը առաջացել է պորտուգալերեն Marmelada բառից և նշանակում է միայն ջեմ:

Մարմելադը նույն կոնֆետն է, բայց այլ «փաթեթավորմամբ»: Մարմելադում կան պեկտիններ, օգտակար նյութեր, որոնք առկա են նաև մրգերում: Դրանք իջեցնում են խոլեստերինի քանակը արյան մեջ, բարելավում ստամոքսի աշխատանքը և դուրս բերում տոքսինները օրգանիզմից: Բացի այդ պեկտինները կանխարգելում են քաղցկեղային բջիջների առաջացումը: Ամենաշատ պեկտիններ պարունակում են խնձորը, սալորները, ծիրանը, սև հաղարջը, այդ պատճառով ամենաօգտակարըհենց այս մրգերից պատրաստված մարմելադներն են: Մարմելադի լավագույն չափաբաժինը` օրական 20-30 գրամ:

4.Պաստիլա և զեֆիր

Պեկտիններ կան նաև պաստիլայում և զեֆիրում: Առանց պեկտինների այս մթերքները կլինեին դատարկ կալորիաներ: Այդ պատճառով դրանց ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք բաղադրությանը. Իսկ ավելի լավ է պատրաստեք ինքներդ: Բացի այդ պաստիլան և զեֆիրը իջեցնում են ստամոքսի լորձաթաղանթի բորբոքվածությունը, այդ պատճառով օգտակար են աղեստամոքսային հիվանդությունների դեպքում: Օգտակար է ուտել օրական 30 գրամ:

5.Շոկոլադ

Շոկոլադը նույնպես մտնում է ամենաօգտակար 5 քաղցրավենիքների մեջ: Բայց միայն սև շոկոլադը: Քանի որ սև շոկոլադը դառն է, ապա այն վերապահումով կարելի է համարել քաղցրավենիք: Սակայն միայն շոկոլադ բառը արդեն իսկ ուղեղին հաղորդում է, որ այն համեղ է լինելու: Բացի այդ, այն նաև օգտակար է, օգնում է կարգավորել արտերիալ ճնշումը, ամրացնում է սիրտը և անոթները, օգնումէ հաղթահարել ստրեսը և սեզոնային դեպրեսիան: Օրական կարելի է ուտել մինչև 30 գրամ շոկոլադ, ստանդարտ կոլոդաե սալիկի ¼-ը: Նման չափաբաժինը լավ է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:

Աղբյուր՝ Nuga Best – Armenia

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ