Սաակաշվիլին նախագահի թեկնածուին համեմատել է Կալիգուլայի ձիու հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայի կողմից որպես Վրաստանի նախագահի թեկնածու կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մագվելաշվիլիին առաջադրելու փաստը: Այդ քայլը նա համեմատել է Կալիգուլայի կողմից իր ձիուն հռոմեական սենատոր նշանակելու պատմական իրողության հետ:
“Կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, սակայն երբ հռոմեական կայսրը ցանկանում էր իր գերակայությունը ցույց տալ հանրությանը, նա սենատի անդամ ընտրեց իր ձիուն”,- Սաակշվիլիի խոսքերն է մեջերում “Корреспондент”-ը:
Մագվելաշվիլիի թեկնածությունն առաջադրելու մասին նախօրեին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նշենք, որ Մագվելաշվիլին գիտությունների թեկնածու է փիլիսոփայության ոլորտում: Մինչ կրթության նախարար նշանակվելը նա աշխատել է որպես Զուրաբ Ժվանյայի անվան Վրաստանի Հասարակական կապերի ինստիտուտի ռեկտոր:
Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2013-ի հոկտեմբերին: Ըստ սահմանսդրության` նախագահ Սաակաշվիլին չի կարող առաջադրվել 3-րդ անգամ: