Թուրքիայում 3 ատոմակայան է կառուցվելու
Թուրքիան ցանկանում է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում:
Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ ելույթի ժամանակ Էրդողանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգմացման ուղղությամբ Թուրքիայում իրականացվող ծրագրերը: Էրդողանը խոսել է ատոմակայան կառուցելու 3 նախագծերի մասին, որոնցից 2-ի շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն: Առաջինը Աքքույու ատոմակայանն է, որի կառուցման համար 2010 թվականին Ռուսաստանի հետ միջակառավարական պայմանագիր էր կնքնվել, 2-րդ ատոմակայանի համար, որ կառուցվելու է Սև ծովի շրջանում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճապոնիայի հետ:
«Այժմ 3-րդ ատոմակայանի նախագիծը կյանքի կոչելու համար փնտրտուքների մեջ ենք: Մեր նպատակն է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի»,- նշել է Էրդողանը:
Նա անդրադարձել է նաև էներգիայի այլ աղբյուրներին՝ նշելով, որ Թուրքիան վերականգնվող էներգիայի տեսանկյունից բարենպաստ դիրքում է գտնվում: Թուրքիան աշխատում է, որ արևից, քամուց ստացվող էներգիայի մասնաբաժինը հասցնի 30 տոկոսի:
«Թուրքիայում էնեգետիկայի բոլոր ոլորտներում լուրջ ներդրումներ անելու ներուժ կա: Դրա համար էլ ոլորտի բոլոր ընկերություններին հրավիրում ենք Թուրքիայում ներդրումներ անելու»: