Աշխարհի ամենահայտնի փողոցները /ֆոտո/
Չնայած որ քաղաքների մեծ մասում հազարավոր փողոցներ կան, միշտ էլ դրանցից մեկը կամ մի քանիսն ավելի հայտնի են լինում` ճարտարապետությամբ, տեղանքով, պատմությամբ, եւ դրանք սովորաբար լի են լինում զբոսաշրջիկներով:
Սան Ֆրանցիսկոյի Լոմբարդ Սթրիթ փողոցը հայտնի է իր ոլորուն տեսքով, ինչն օգնում է հաղթահարել նրա 27 տոկոսանոց թեքությունը, որի վրա էլ այն գտնվում է: Փողոցը սալապատված է կարմիր աղյուսով:
Լոնդոնյան Էբբի Րոուդ փողոցում լեգենդար “Բիթլզ” խումբը կատարել է իր ձայնագրությունների 90 տոկոսը: 1969-ին խմբի ադամները հավաքվեցին` միասին ձայնագրելու իրենց վերջին ալբոմը, որն էլ անվանեցին “Էբբի Րոուդ”:
Լոս Անջելեսի ամենահայտնի փողոցը թերեւս Հոլիվուդի Փառքի Արահետն է` իր 2400 աստղերով` նվիրված հայտնի երաժիշտներին, դերասաններին, ռեժիսորներին, պրոդյուսերներին, թատերական խմբերին եւ գործիչներին` արվեստում ունեցած ներդրման համար:
Բարսելոնայի Լա Ռամբլա բուլվարը քաղաքի ամենաաշխույժ փողոցն է: Այն իրականում բաղկացած է մի քանի այլ փողոցներից, որոնք տարբեր ճարտարապետություն ունեն:
Սինգապուրի գլխավոր առեւտրական փողոցը` Օրչարդ Րոուդը, ամեն օր այցելում են ինչպես տեղացիները, այնպես էլ հազարավոր զբոսաշրջիկներ: Փողոցում շատ են գիշերային ակումբները, հյուրանոցները եւ առեւտրի կենտրոնները: Այնտեղ է գտնվում նաեւ Սիգապուրի նախագահի պաշտոնական նստավայրը:
Բանգկոկի Խաո Սան Րոուդում կարելի է գտնել այն ամենն, ինչ ցանկանում ես` էժան բնակարաններ, բարեր, խանութներ, ռեստորաններ, ինտերնետ-սրճարաններ, տուրիսատակն գործակալություններ:
Նեղ փողոցը, որը Բրոդվեյից Իսթ-Ռիվըր է տանում` Ուոլ Սթրիթը, պատմական ֆինանսական կենտրոն է, ինչպես նաեւ Նյու Յորքի ֆոնդային բորսայի կենտրոնը: Այն անվանել են մեծ պատի կապակցությամբ, որը հոլանդացիները կառուցել են այնտեղ դեռեւս 17-րդ դարում` իրենց աճող բնակչությանը պաշտպանելու համար:
Վիա Դոլորեսան Երուսաղեմում, որի անունը թարգմանաբար նշաակում է “սգո ճանապարհ”, այն փողոցն է, որով Հիսուսին տարել են խաչելության: Այժմ այնտեղ քրիստոնեական 8 եկեղեցի է գտնվում:
Լաս Վեգաս Սթրիփը, չնայած սփռված է քաղաքի սահմաններից դուրս, սակայն այստեղ են գտնվում Վեգասի ամենահայտնի հյուրանոցներն ու կազինոները: Քանի որ նախկինում Լաս-Վեգասում թույլատրվում էր կազինոներ բացել միայն քաղաքի կենտրոնում` Ֆրիմոնտ Սթրիթում, շատ ձեռնարկատերեր նախընտրում էին քաղաքից դուրս կառուցել իրենց նոր հաստատությունները:
Փարիզի ամենաբարձր վարկանիշ ունեցող առեւտրային փողոցներից մեկը, որը ձգվում է Համաձայնության հրապարակից մինչեւ Հաղթանակի կամարը, Ելիսեյան դաշտերն է: Այստեղ են գտնվում ողջ աշխարհին հայտնի մի շարք կինոթատրոններ, խանութներ, սրճարաններ: