14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պայթեցրել են «Վանաձոր» ՔԿՀ պետի մեքենան

Հոկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գևարգ Մկրտչյանի տան բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի 096 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է Niva-ի լուսարձակն ու անիվը: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ տանը եղել է միայն գնդապետը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ