Ով է գալիս Սուրիկ Խաչատրյանի տեղը. Հայկական Ժամանակ
Այսօր աոավոտյան կաոավարության նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին հարցը։ Հանրապետականները նշում են, որ Լիսկան հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին առողջական խնդիրների պատճաոաբանությամբ։
Իշխանական շրջանակներից մեզ հաջողվեց ճշտել, որ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար քննարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, նախորդ անգամ. երբ Սուրիկ Խաչատրյանը ստիպված եղավ հրաժարական տալ Սյունիքի մարզպետի պաշտոնից իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների պատճաոով, նրան այդ պոստում փոխարինեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը։
Ճակատագրի հեգնանքով, այս անգամ եւս Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը կզիջի Վահե Հակոբյան անունով անձին։ Այնինչ, ՀՀԿ խորհրդի վերջին նիստից հետո, երբ արդեն պաշտոնապես հայտնի էր վարչապետի փոփոխության մասին ու խոսվում Էր, որ կադրային մեծ փոփոխություններ են լինելու, Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս գալով, շատ ինքնավստահ
տոնով լրագրողներին ասել էր, թե իրեն չեն ազատելու աշխատանքից։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: