28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերի գումարները պիտի հետ վերադարձվեն. նախարար

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը պիտի կայանար, տոմսերը վաճառվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգը չի կայացել, իսկ տոմսերը հետ չեն վերադարձվել: Պատգամավորը սա համերեց լուրջ խնդիր ու հորդորեց սրան ընթացք տալ, քանի որ քաղաքացիների իրավունքները պիտի պաշտպանվեն:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այդ խնդիրն, ըստ էության, որքան էլ մասնավոր դեպք է, այդուհանդերձ վերաբերում է մի իրավական կարգավորման, պարտավորությունների չկատարում է եղել, իսկ օրենսգիրքը հստակ նախատեսում է, որ պարտատերը, որը հանձն է  առել տոմսերի վաճառք ու դրա դիմաց չի մատուցել պատշաճ ծառայություն, դրա վրա պիտի լինեն իրավական հետևանանքեր: Առաջին հերթին պետք է հետ վերադարձվեն գումարները,  նույնիսկ կարող է նաև ավել գումար: Իսկ եթե համաձայնության չեն գալիս այս երկու սուբյեկտները, թե ինչ ժամկետում պիտի իրականացվի գումարի վերադարձը, գործում է դատախազության ինստիտուտը՝ պարտադրելով վճարում կատարել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ