Պաշտոնանկ կարվեն մարզպետները. Ժողովուրդ
Նոր կառավարության ձեւավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում եւս կադրային փոփոխություններ տեղի կունենան։ Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պւստճառով այն մի փոքր հետաձգվել Էր։
Թերթի տեղեկություններով ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ Է արվելու եւ նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեինախագահ ԱրամՀարությունյանի փոխարեն։ Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակկի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սնուբաղ Համբարյանը։
Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաեւ Արարատի եւ Սյունիքի մարզպետները։ Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ։ 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: