20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԼՂ խնդրի կարգավորման համար դեռեւս պայմաններ չեն ստեղծվել․ Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա ֆորումի ժամանակ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ասել, որ հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ստեղծվել, գրում է ТАСС գործակալությունը։

Նա ասել է, որ ներկայումս կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

Պետքարտուղարը նշել է, որ իր կարծիքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի դասվում նման հակամարտությունների շարքին: Նրա համոզմամբ` նմանօրինակ հակամարտությունները բարդ են, սակայն կարելի է տեսնել այն միջոցները, որոնցով դրանք կարելի կլինի թողնել անցյալում, «եթե մարդիկ ընդունեն հստակ համալիր որոշումներ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ