Վրաստանը դեռեւս պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել. ՆԱՏՕ
“Վրաստանն առայժմ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել, սակայն կանդամագրվի հենց որ կատարի դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները”,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է “Подробности”-ն:
“Որոշումը, որը մենք ընդունել ենք 2008-ին Բուխարեստում կայացած գագաթաժողովին, կմնա ուժի մեջ: Մենք Վրաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնախումբ ստեղծեցինք, որի շրջանակներում աշխատում ենք այն ուղղությամբ, որ Վրաստանը շարունակի այն բարեփոխումների գործընթացը, որոնց նպատակն է ապագայում ՆԱՏՕ-ին անդամագրվելը”,-ընդգծել է Ռասմուսենը:
Միաժամանակ նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է իր ձգտումը դեպի ՆԱՏՕ եւ շեշտել, որ շատ բան կախված է հենց Վրաստանից: