29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր վերջին մոմենտն է. Հարկային օրենսգրքի վերաբերյալ նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր ավարտեց արտահերթ նիստը: Քվեարկության դրվեցին քննարկված հարցերը: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը քվեարկվեց 3 դեմ, 89 կողմց և 17 ձեռնպահ ձայներով:

Հարկային օրենսգրիքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ դատարկ դահլիճում երեկ քննարկվել է այս նախագիծը, ինչը սխալ է: Ըստ նրա՝ ձևավորվել է նոր կառավարություն, սակայն ձեռագիրը չի տարբերովում հնից, «կանգնած ենք հին տաշտակի առջև»: Նա կոչ արեց դեմ քվեարկել այս նախագծին:

Ընդդիմադիր պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ավելացրեց, որ կարծես թե իրենց պարտադրում են, որ այս նախագիծն անցկացնեն: ԲՀԿ_ից Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց գործընկերների հետ՝ նշելով, որ նույնիսկ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ չեն ցանկանում կողմ քվեարկել այս նախագծին, սակայն նրանց հրաման է տրված:

«Չի կարելի խաղի նման կանոն սահմանել, մենք հորդորում ենք ուղղակի քվեարկության չդնել այս նախագիծը: Չի կարելի նման անփույթ տեսքով նախագիծ ընդունել»: Զոհրաբյանի խոսքով՝ սա կնվասի առանց այն էլ 1-2 մնացած ՓՄՁ-ներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ երեկ էլ պատասխանել են, որ առաջին ընթերցումից հետո պարբերաբար քննարկվել է այս նախագիծը, եղածի վրա բավական լուրջ փոփոխություններ են եղել: Նա հորդորեց. «Այսօր վերջին մոմենտն է, երբ բազմաթիվ փոփոխություններ են եղել, այսօր մտածում են, որ դա ինչ-որ փոփոխություններ են, որոնք նոր են առաջացել։ Եղածի վրա բավականին լուրջ փոփոխություններ են առաջացել»:

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ ոմանք առանց շունչ առնելու խոսում են՝ չհասկանալով, որ Հարկային օրենյսգիրքը փոխվել է: «Սա լրիվ այլ օրենք է ու այլ փաստաթուղթ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Հիմնականում վատաբանում են այն մարդիկ, ովքեր քննարկմանը չեն մասնակցել, առաջարկներ չեն ներկայացրել ու մասնագետ չեն: Մենք բազմիցս քննարկել ենք այս հարցը, մեր խմբակցության անդամներն ու մեր ընդդիմադիր գործընկերները տասնյակ առաջարկներ են արել: Մենք երեկ նիստից առաջ էլ քննարկել ենք այս նախագիծը ու միակամ քվեարկելու ենք այս նախագծին»:

Ըստ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի՝ առաջարկներ ընդունվել են, բայց ոչ առանցքային առաջարկները: Նա հորդորեց չքվեարկել այսօր, այլ ևս մեկ անգամ քննարկել. «Կրակն ենք ընկնելու այս նախագծի ձեռքը»,-նկատեց նա:

«Համոզվեցի, որ մեծ մասը չի կարդացել»,-եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Հարկային օրենսգիրքը դրվեց քվեարկության երկրորդ ընթերցմամբ և ընդունվեց 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ