Խոչընդոտվել է
Այսօր՝ մայիսի 5-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները: ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը քիչ առաջ լրագրողներին ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:
Դիմումներ ներկայացվել են չորս հանցակազմով:
Առավել մեծ քանակի ահազանգեր են ստացվել ընտրակաշառքների վերաբերյալ:Ընդհանուր առմամբ ստացվել է 72 ահազանգ, քսանութը եղել է ընտրակաշառք տալու կամ վերցնելու դեպք, վեց ահազանգ եղել է ընտրողի ազատ կամքի խոչընդոտման և քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ, վեց ահազանգ եղել է մի քանի անգամ կամ մեկ ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ, լրագրողի դիտորդի լիազորությունները խոչնդոտելու համար հինգ ահազանգ, 27 ահազնագ ստացվել է այլ ընտրախախտումների վերաբերյալ:
14 ահազանգ եղել է միայն Մալաթիա Սեբաստիա համայնքից:
Արդեն իսկ հարուցված են երեք քրեական գործեր:
Թաթուլ Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ ստացվել է դիմումներ “ Ժառանգության” ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանից.” Ստացել ենք Զարուհի Փոստանջյանի դիմումը չորս դեպքի վերաբերյալ, իր վստահված անձի իրավունքները խոչընդոտելու համար:Այս դիմումներին նույնպես ընթացք է տրվել”:
Թաթուլ Պետրոսյանը խոսեց նաև ավտոբուսներով փոխադրման դեպքերի հետ կապված , որի առնչությամբ նույնպես քննություն է տեղի ունենալու: