03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հավատ չներշնչեց. դուրս հրավիրեցին /վիդեո/

Թիվ 4/10 տեղամասում, քվեարկության ավարտից հետո մի երիտասարդ ցույց տվեց լրագրողի վկայականը  եւ ասաց, որ ինքը  1lur.am-ի ֆոտոլրագրող է: Հանձնաժողովի նախագահը, սակայն հայտարարեց, որ ոչ վկայականը, ոչ երիտասարդը հավատ չի ներշնչում եւ խնդրեց ազատել տեղամաասը:

“Առաքելություն” կուսակցության վստահված անձն էլ հայտարարեց, որ այդ երիտասարդին նկատել է տարբեր տեղամասերում` մեկ որպես վստահված անձ, մի այլ տեղ էլ` լրագրող: 

Իրավիճակը փորձեց մեղմել ԲՀԿ համամասնական ցուցակի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Վարդանյանը` նշելով, որ թյուրիմացություն է եղել եւ տվյալ լրագրողը չգիտեր, որ նույն կայքից արդեն մեկ հոգի կա ընտրատեղամասում: 

Արդյունքում “ֆոտոլրագրողը” լքեց տեղամասը, որից հետո սկսվեց տվյալների ամփոփումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ “նորաթուխ այլընտրանքային չլրագրողներ” են հայտնվել մեդիա-դաշտում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ