23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մոռացեք դրանց մասին․ իրեր, որոնք այլեւս նորաձեւ չեն /ֆոտո/

Եթե բոլորովին վերջերս այս իրերը բոլոր նորաոճ կանանց զգեստապահարանում առկա էին, ապա այսօր արդեն ժամանակն է հրաժարվել դրանցից՝ ժամանակն առաջ է շարժվում, եւ դրանք այլեւս նորաձեւ չեն։

Նույն զարդերը

Պետք չէ նույն ոճի զարդեր կրել, երբ մատանին, ականջօղերը, վզնոցն ու թեւնոցը լրիվ նույն տեսքն ունեն։ Համարձակորեն տարբեր ոճի զարդեր գնեք։

 Նույն գույնի պայուսակ եւ կոշիկ
Նորաձեւության վարպետները պնդում են՝ մի սահմանափակեք ձեզ՝ նույն գույնի կոշիկ ու պայուսակ ընտրելով։ Համադրեք ամենախելահեղ գույները։

Ցածր գոտկատեղով ջինսեր

Ջինսերը, որոնցով մի փոքր կռանալիս ներքնազգեստն երեւում է, նորաձեւ չեն, դեն նետեք դրանք ձեր զգեստապահարանից։

Նախշերով զուգագուլպաներ

Զուգագուլպա ընտրելիս նախապատվությունը տվեք սովորական, միատոն զուգագուլպաներին։ Նախշերը ոչ միայն նորաձեւ չեն, այլեւ վուլգար տեսք են տալիս:

Կլոր վերեւով զգեստներն ու կիսաշրջազգեստները

Բոլորովին վերջերս դրանք չափազանց նորաձեւ էին, բայց այսօր արդեն ոչ։

Երկար, պլիսե կիսաշրջազգեստներ

Հաստատակամորեն դեն նետեք նման կիսաշրջազգեստները, եթե դրանք առկա են ձեր զգեստապահարանում։

Չափազանց կարճ կիսաշրջազգեստ
Անցեք մի փոքր ավելի երկար կիսաշրջազգեստների։
 
Մորթյա ժիլետներ
Նման ժիլետների սիրահարները գուցե տխրեն, սակայն դրանք այլեւս նորաձեւ չեն։

 

Ծաղկային պրինտ
Ծաղիկներն իհարկե հաճելի են, սակայն՝ ոչ հագուստի վրա։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ