Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ
Լեռանային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են եւ հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: