26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ժաննա Ֆրիսկեն կմատուցվի որպես նվեր

Ղազախ նկարիչ Գամալ Սագիդենեւը  բետոնից պատրաստել է ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի 6 մետրանոց արձանը: Ինքնուսուց նկարիչ-քանդակագործի խոսքով` ինքը մտադիր է արձանը նվիրել իր հայրենի քաղաքին:

Քանդակագործը խոստովանել է, որ ինքը Ֆրիսկեի արվեստի երկրպագու չէ, պարզապես ոգեշնչվել է երգչուհու գեղեցկությամբ եւ որոշել ստեղծել նրա քանդակը: Այն մասին` արդյոք երգչուհին տեղյակ է, թե ինչ պատվի է արժանացել, հայտնի չէ:

Քաղաքային իշխանությունների արձագանքը նման նվերին հակասական են: Ոմանք ասում են, որ իշխանությունները ուրախությամբ կընդունեն այն, ոմանք էլ, որ կհրաժարվեն նրանից:

Սագիդնեւն արդեն նման նվեր պարգեւել է հարազատ քաղաքին: Տեղադրվել է աստվածաշնչյան Եվայի մերկ քանդակը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ