«Անտեր մեզ համար ապրում ենք…». Աղավնաձորում չեն զիջում
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/09/46108328-16F2-4940-9FA9-A2FF976F350A_w987_r1_s-2-600x337.jpg)
Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիները շարունակում են պայքարել:
Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղացիները դժգոհ են մնացել մարզպետի հետ հանդիպումից: Վերջինս խոստացել է , որ մթերված խաղողի դիմաց տրվելիք գումարի հարցը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:
«Մենք շատ հանգիստ ենք ու մեր իրավունքներն ենք պաշտպանում: Փող չեն տվել՝ մենք էլ մեր գործերով ենք: Ոչ՛ դպրոց ունենք, ո’չ գյուղապետարան, ոչ մի բան….անտեր մեզ համար ապրում ենք»,-նշեց համայնքի ղեկավարը ընդգծելով , որ աղավնաձորցիները վճռական են տրամադրված և շարունակելու են բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէն ուղարկել դպրոց: