29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ հետաքրքրությունների տիրույթից դուրս է. Ուրիխանյանը՝ Զոհրաբյանի հայտարարությունից

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ հայտարարեց, որ ԲՀ կուսակցությունից դուրս եկած պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները: Henaran.am-ը սրա վերաբերյալ հարցեր ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին:

Ինչպե՞ս եք վերաբերում այդ հայտարարությանն ու ըստ ձեզ ՝ ինչին է այն միտված:

Ես ԲՀԿ անդամ չեմ, որովհետև ԲՀԿ-ը փոխեց իր քաղաքական կուրսը, այսքանով ամեն ինչ ասված է: Ընտրողներն ու ժողովուրդը պիտի որոշեն, թե ով պիտի մանդատից հրաժարվի, ով է պահպանել այն քաղաքական կուրսը, ինչի համար, և ժողովուրդն ընտրել է  մարդուն որպես պատգամավոր այս կամ այն ցուցակում կամ չի ընտրել:

Ձեզ հետ քննարկվե՞լ է այդ առաջարկը:

Իհարկե, ոչ: Իմ հետաքրքրությունների տիրույթից դուրս է այդ թեման:

Մի՞թե ձեր մանդատի հարցը ձեր հետաքրքրությունների տիրույթից դուրս է:

Իմ հետաքրքրությունների տիրույթից դուրս է:

Կարո՞ղ ենք փաստել, որ չեք պատրաստվում վայր դնել ձեր մանդատը:

Կարող եք փաստել, որ ես այն պատգամավորը չեմ, ով մանդատ է կրում և պահում, ես այն պատգամավորն եմ, ով զբաղվում է աշխատանքով, սա աշխատանքի տեղ է, աշխատանքի վայր է, և աշխատանքի գործառույթ է ենթադրում, այլ ոչ թե որևէ բան ունենալու կամ վայր դնելու հարց :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ