09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։

Կարեն Միրզոյանը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչների այցը Արցախ և բարձր գնահատել կազմակերպության հետևողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ