06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երկիրը նախագահ ունի… բանան էլ կա, ապելսին էլ /վիդեո/

Այսօր ”Ժառանգության” հիմնադիր, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էր եկել իր ՀՀԿ-ապաշտպան ելույթներով հայտնի Սուսաննա տատիկը: Վերջինս հեռվում կանգնած հետևում էր հանրահավաքին ու նետում` մեղք են, է:

Սուսաննա տատիկը պատմեց, որ երեկ էլ է այստեղ եղել և հետևել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվող ՀԱԿԿ-ի հանրահավաքին: ”Երկիրը նախագահ ունի, երկրի նախագահն աշխատում է, երկրին էլեկտրիկ պետք չի, տալոնով չի հացը, երեկ որ խոսւմ էր արդարությունից, բա Լևոն Տ. Պետրոսյան ինչպես էիր դրսից ստացած սնունդը ձեզ վերցնում, երեխաները, հիվանդները չէին տեսնում այդ սնունդը, իսկ հիմա բանան ա պետք, գնա վերցրու, ապելսին ա պետք, գնա վերցրու…” ,-եզրակացրեց քաղաքականացված տատիկը:

”Եկել էի, որ Լևոնի սուտ խոսքերը լսեի, ես առաջարկում եմ, որ Լևոն Տ. Պետրոսյանը պետք է հեռանա Աղասի Խանջյանի թանգարանից, էլ որն ասեմ, էլ որը”,-նշեց տիկին Սուսաննան:

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ