10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ական նախկին մարզպետը` ոստիկանի հետ միջադեպի մասին

Վայոց ձորի նախկին մարզպետ, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հերքեց, որ Արտաբույնքում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո ոստիկանի է հարվածել և բերման է ենթարկվել ոստիկանություն:

”Ովքեր ծանոթ են իմ կենսագրությանը, գիտեն, որ չի եղել նման դեպք”,-ասաց նա: Նա նշեց, որ լրատվամիջոցներն այս մասին տեղեկատվություն են տարածում` առանց իմանալու, թե որն է իրականությունը:

Բագրատյանը այս մեղադրանքների մեջ  քաղաքական միտում չի տեսնում:

”Այն մարդիկ, որ դրա հետևում կանգնած են, չեն կարող քաղաքական դեմքեր լինել, դրանք ավանտյուրաների հետ են կապված: Իրենք պետք է տան այդ հայտարարության պատասխանը”,- եզրափակեց Բագրատյանը:

Հիշեցնենք, ըստ ԶԼՄ-ների` ՏԻՄ ընտրությունների օրը ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը մտել է Արտաբույնք գյուղի ԸՏ եւ հարվածել ոստիկանին: Ոստիկանությունը այս տեղեկությունը հաստատել էր, հայտնել, որ նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ՀՔԾ, մինչդեռ ինքը` Բագրատյանը ասել էր, որ ոչ մի միջադեպ չի եղել: Պարզվում է, ՀՔԾ ուղարկվելու փոխարեն` նյութերը ետ են ուղարկվել ոստիկանություն:

Բագրատյանն ասել էր, թե իր անվան շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկի ետեւում Վայոց Ձորի մարզի տեղական իշխանիկների հետքն է տեսնում: Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի մասին է, որին Գագիկ Ծառուկյանն անվանել էր “ծիրանի ցոգոլ եւ ջերմուկ ծախող”:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ